Քաղաքականություն

«1998թ․ իշխանափոխությամբ ԼՂ կարգավորման հայեցակարգը մանկամտորեն չեղարկվել է»․ Վահրամ Աթանեսյան

1991թ․ նոյեմբերի 25-ից հետո հայկական կողմն ունեցել է մի գերխնդիր՝ վերականգնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, որ Ադրբեջանը չեղարկել էր ԼՂԻՄ-ը լուծարելու մասին օրենքով։ Առաջին պատերազմը լուծել է ԼՂ հայ բնակչության անվտանգության եւ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտության միջազգային ճանաչման հարցերը։ 1998թ․ իշխանափոխությամբ ԼՂ կարգավորման ՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի սահմանված, հայեցակարգը մանկամտորեն չեղարկվել է։ Մնացածը ժամանակի եւ տեխնիկայի խնդիր էր։ Պետք չէ բառաժանգլյորություն անել։ Կարո՞ղ ենք վերահաստատել ԼՂ սուբյեկտությունը։ Սա է հարցերի հարցը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version