Քաղաքականություն

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց գնալ մինչեւ վերջ եւ հասնել խնդրի վերջնական կարգավորման

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց գնալ մինչեւ վերջ եւ հասնել խնդրի վերջնական կարգավորման։

Նա վճռականորեն գնում էր նման կարգավորման, համոզված, որ դա է հարցի լուծման լավագույն պահը։ Այդ մասին է նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը։ Նրա դեմ դուրս եկան իր իսկ իշխանության առանցքային պաշտոնյաներ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Ընդ որում՝ նրանք ոչ միայն իրենց անհամաձայնությունը հայտնեցին եւ պահանջեցին նախագահի հրաժարականը, այլեւ սպառնացին, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմ կսկսեն։ Այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը ակնարկել էր արդեն 1998թ. փետրվարի 3-ի հրաժարականի իր հայտարարության մեջ, սակայն ավելի բացահայտ ասաց Հայ ազգային կոնգրեսի համագումարի իր ելույթում՝ նշելով Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անունները։ Նույն բանը իր «Կյանք եւ ազատություն» գրքում հաստատում է Ռ. Քոչարյանը։

Խնդիրն այն չէ, որ Առաջին նախագահը իշխանության մեջ չուներ բավարար աջակիցներ եւ ուժեր՝ նրանց ճնշելու կամ հաղթելու համար։ Մանավանդ, որ նրան իր օգնությունն էր առաջարկել նաեւ ՌԴ նախագահ Բ. Ելցինը։ Նրա համար առաջնային խնդիրն այն էր, որ նման մի անկայությունից անմիջապես կօգտվեր Ադրբեջանը, կվերսկսեր պատերազմը, եւ մենք կարճ ժամանակում կկորցնեինք Արցախը։ Այդ փորձը կար. 1992-1994թթ. պատերազմում հայկական զորքերի հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներքին անկայունություններ են եղել։ Պետական մտածողությամբ առաջնորդվելով եւ Ղարաբաղը նման վտանգից հեռու պահելու համար է, որ նա տեղի տվեց եւ հրաժարվեց նախագահի պաշտոնից։

Փաստագրում

Ամենաընթերցվածները

Exit mobile version