«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները 10 մարդու են հանել փլատակների տակից։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունից;
Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի։
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։
ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։