Սոցցանցեր

Իշխանությանը շաաատ ձեռ է տալիս էսօրվա «ընդդիմություն» հռչակված բանդան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է.

Իշխանությանը շաաատ ձեռ է տալիս էսօրվա «ընդդիմություն» հռչակված բանդան։ Քանի սրանք ասպարեզում են, ինքն իրեն հարգող ոչ ոք փողոց դուրս չի գա ու դրանց չի միանա։«Ընդդիմություն» հորջորջվող բանդային էլ շաաատ ձեռ է տալիս օրվա իշխանությունը։ Միայն էսքան ապաշնորհ արարածների օրոք էր հնարավոր, որ մարդասպաններն ու թալանչիները փրկչի «լուսապսակով» ներկայանային` բանտերում փտելու փոխարեն։Մեջտեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնց գլխին ամեն օր հեղեղի պես թափվում են զանազան–զարմանազան սուտ լուրեր, եղկելի կեղծիքներ, աղբ–աղբ–աղբ, ու Աստված գիտի` օրական քանի մարդ է ինֆարկտ ու ինսուլտ «վաստակում», քանիսը քնում ու չեն արթնանում, քանիսը ուզում են քնել ու էլ չարթնանալ…………………….Ոչ հերքող կա, ոչ պատժող կա, ոչ պատժվող կա։Պատժվողը մենք ենք` Հայաստանի քաղաքացիներս։Սրանք մի օր իրար պաչ–պռոշտի էլ են անելու… հանուն «հայրենիքի փրկության»։(((((((

Ամենաընթերցվածները

Exit mobile version