Հասարակություն

Էս ամենի ֆոնին Երևանի համայնքներից մեկում հրավառություն ա եղել

Լևոն Սարդարյանը ֆեյսբուքում գրել է․

Մեկնաբանեք՝ ոնց կուզեք, բայց երբ իմացա, որ էս ամենի ֆոնին Երևանի համայնքներից մեկում հրավառություն ա եղել, համբերությանս բաժակը լցվեց: Կարծում եմ, պնդում եմ, պահանջում եմ, որ հրավառություն թույլատրվի միայն ու բացառապես պետական տոների ժամանակ ու միմիայն պետական վերահսկողության ներքո: Բացի նման դեպքերի համար պիրոտեխնիկայի ներկրման, մնացյալ բոլոր դեպքերը պետք է հավասարեցնել զենք-զինամթերքի ապօրինի ներկրմանը և նշանակել համապատասխան պատիժ: Որպեսզի ամեն տկարամիտի մտքով չանցնի, որ կարելի ա, ասենք, սեփական լակոտի երրորդ ատամի երևալը նշել էնպիսի հուժկու հրավառությամբ, որ շրջակալքի բնակիչների մոտ ապաստարան գտնել-իջնելու ցանկություն առաջանա:

Կներեք՝ էմոցիոնալ էր

Ամենաընթերցվածները

Exit mobile version