Կհիշե՞ք` վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Գռզոն ուզում է Սուրմալուն վերցնի… էսօրվանից հետո կկարողանա վերցնել. Նարեկ Սամսոնյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Կհիշե՞ք` վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Գռզոն ուզում է Սուրմալուն վերցնի… էսօրվանից հետո կկարողանա վերցնել. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչև ցանցը ինքնամոռաց քննարկում է ինչ որ քանոնահար տիկնոջ քանոն նվագելը կառավարելի քաոսի տեսությամբ երկիրը տակնուվրա անող իշխանությունները պայթյունն իրենց ուզածով օգտագործեցին ու «կեղծ ահազանգերով» ահաբեկեցին հանրության մյուս հատվածին: Կառավարելի քաոսի տրամաբանությունը հուշում ա, որ շուտով ոչ միայն ոչ մեկին հետաքրքիր չի լինելու Բերձորի հանձնումը այլև բոլորի խնդիրը սեփական բակում պայթյունից չմեռնելու էքզիստենցիալ հարցը լուծելն ա լինելու:

Էս ամեն ինչին զուգահեռ Երևանի սրտում մարդիկ ինքնամոռաց սուրճ են խմում, մի տեղ համերգ ա, մյուս տեղում հարյուրավոր մարդիկ խմբված նայում են երգող շատրվաններին:

Հ.Գ. Ի դեպ, կհիշե՞ք վերջին շրջանում համառ լուրեր էին պտտվում, որ Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի, բայց դեռ չի կարողանում, իսկ էսօրվանից հետո կկարողանա: Տեսնում ե՞ք ինչ սիրուն զուգադիպություն ա, ընդհանրապես Սուքիասյանի կյանքում վերջին տարիներին շատ շատ են «զուգադիպությունները»: Բայց էս սաղ հեչ դուք քանոնահար աղջկան աչքաթող չանեք»:

Քաղաքականություն

Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

28.09.2023

Continue Reading

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքն իր քվեն կտա Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքն իր քվեն կտա Հայկ Մարությանին

Դաշինքից ասում են` Մարությանը հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստան»-Ի դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին

Continue Reading

Քաղաքականություն

Հակարիի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ քիչ առաջ ձերբակալվել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա գրում է․ «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:

Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:

Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին (տեղեկությունը ճշտման ենթակա է):

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:

Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն:

Continue Reading
Սոցցանցեր16 hours ago

Ինչպես է մայրը Արցախում փախցրել երեխաներին բնակավայրից, որտեղ արդեն ադրբեջանցիներ էին ներխուժել (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Փոքրիկ Անին պայթունի ժամանակ կորցրել է եղբորը, հորեղբորը, հայրը վիրավոր է (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Սամվել Բաբայանը ստում է, Բակո Սահակյանը չի ճնշել Ար. Հարությունյանին, որ հրաժարական տա. պատգամավոր (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Ադրբեջանցիները լույսը վառել էին, իրենք էին երեխաներին հաշվում ավտոյի մեջ․ տեղահանված արցախցիներ (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Կռվեց ու ընկավ Արցախը. զոհասեղանին 120 հազար հայի կյանք էր (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

«Մորս նկարն եմ վերցրել». սարսափելի լուրերը հետապնդում են դժոխքից փախչողներին (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Ռուբեն Վարդանյանին գերեվարել են, Սամվել Բաբայանին չեն ճանաչել (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Ստորացուցիչ բաներ են եղել Հակարիի կամրջին. «Ծիծաղում են մեզ վրա, նկարում» (Տեսանյութ)

Սոցցանցեր16 hours ago

Ռուբեն Վարդանյանին Բաքու են տարել, Սամվել Բաբայանը Երևան է եկել. ում է «ներում» Բաքուն և ում՝ ոչ (Տեսանյութ)

Սոցցանցեր17 hours ago

«Դժոխքից դուրս ենք եկել, հասել էստեղ». գունատ մայրեր, սոված երեխաներ՝ հայկական նոր գաղթի ճամփին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները