«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։ Նման տվյալներ է հրապարակել ԱԻ նախարարությունը ժամը 04:30-ին։
ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։
Փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, չորս դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է 100-ից ավել կամավոր։