Երգիչ Արամ MP3-ն «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է, որ այսօր Mezzo ակումբում նախատեսված համերգը չեղարկում է «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած ողբերգության պատճառով:
«Հայտնի պատճառներից ելնելով՝ ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեզ լրացուցիչ կասեն կազմակերպիչները։
Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է, քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- նշել է երգիչը։