Ուզում եմ հանդիպել հարազատների հետ, խոսել իրենց հետ փաստերով,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով փրկարարական աշխատանքներին ուղղված դժգոհություններին։ Նա նշել է, որ տրակտորով չեն կարող գործ անել, քանի որ այդպես կարող են վնասել փլատակների տակ գտնվող որևէ քաղաքացու: Հայտնաբերված 2 դին տեղորոշել են փրկարար շները:
Նախարարը ընդգծել է, որ հենց իրականացած աշխատանքների շնորհիվ է, որ առավոտվանից բացված են 3-րդ և 4-րդ կետերը։