ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է. «Մաթեմատիկական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը շատ լավ կարող էր հասկանալ, որ Հանրապետության հրապարակում հավաքված է իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տված շուրջ 880 հազար քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը»:
«ՉԻ». Այսինքն, ըստ Իվետա Տոնոյանի, մարտի 1-ին այդ 880 հազար քաղաքացին պիտի իրենց բանուգործը թողնեին, գային Հանրապետության հրապարակ, որ իշխանությունների կազմակերպած հանրահավաքը հաջողված համարեր: Էն էլ ցրտի, ուժեղ ձյան ու սառնամանիքի պայմաններում:
Իրականում, սա իշխանությունների հասցեին գովք է: 880 հազարի 3 տոկոսը կազմում է մոտ 27 հազար, ինչը բավական լուրջ թիվ է: Վարչական լծակ-մծակ, հասկացանք, բայց եթե պարտված իշխանությունները այսքանից հետո կարողանում են այդքան մարդ հավաքել, ուրեմն, դեռ աջակիցներ ունեն, ռեսուրսներ ունեն:
Լավ, սա դեռ մի կողմ: Հարց է առաջանում. բա ընդդիմությո՞ւնն ինչու չի կարողանում մարդ հավաքել: Ո՞ւր են իր կողմնակիցները: Ուղղակի հիշեցնենք, որ ժամանակին ՀՀԿ-ն հայտարարում էր, թե ավելի քան 400 հազար անդամ ունի: ԲՀԿ-ն էլ հայտարարում էր, թե ավելի քան 300 հազար անդամ ունի:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։