«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ պատճառեց։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե՛ քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից:
Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար»,-նշել է Մարությանը։