Քաղաքականություն

Նիկոլի Հայսատանում չկա ու չի էլ կարող լինել մի ոլորտ, որը ընդունակ լինի դիմագրավելու այս կամ այն մարտահրավերին․ Կիվիրյան

«Այն, թե արդյոք հայ հասարակությունը մի օր կիմանա այս աղետի բոլոր մանրամասները՝ պատշաճ քննության ու լրջագույն փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա, խիստ թերահավատ եմ, քանի որ բոլորս ապրում ենք Հայաստանում, գիտենք եւ համապատասխան մարմինների մասնագիտական ունակությունների, եւ իրենց վրա ազդեցությունների լայն հնարավորությունների մասին»,-«Սուրմալու»ի ավերիչ պայթյունի առնչությամբ Ֆեյսբուքում նման գրառում է արել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Վերջապես դուրս եկա հերթական բլոկից։ Ցավակցում եմ Սուրմալուի աղետի զոհերի հարազատներին։ Պատճառների կապակցությամբ կարծիք չունեմ, քանի որ ի տարբերություն հայ ազգի ճնշող մեծամասնության, չեմ կարողանում առանց լրջագույն փորձաքննության եզրակացությունները կարդալու ոտքի վրա կամ բազկաթոռին նստած մի քանի լուսանկարով ճշգրտորեն գուշակել նման աղետների պատճառները, մեղավորների ողջ շրջանակով հանդերձ։ Իսկ թե արդյոք հայ հասարակությունը մի օր կիմանա այս աղետի բոլոր մանրամասները՝ պատշաճ քննության ու լրջագույն փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա, այդ կապակցությամբ էլ եմ խիստ թերահավատ, քանի որ բոլորս ապրում ենք Հայաստանում, գիտենք եւ համապատասխան մարմինների մասնագիտական ունակությունների, եւ իրենց վրա ազդեցությունների լայն հնարավորությունների մասին։

Իսկ այն, թե ինչպես են մինչ օրս համապատասխան մարմինները իրականացնում փրկարարական ու որոնողական աշխատանքներ, ինչպես նաեւ փորձում վերացնել այս աղետի հետեւանքները, ակնառու ցուցադրեց պետությունում տիրող կատարյալ բարձիթողի վիճակը, մեղմ ասած՝ բարդակը, ինչը ոչ մեկիս համար էլ նորություն չի։ Նիկոլի Հայսատանում չկա ու չի էլ կարող լինել մի ոլորտ, որը պատշաճ աշխատի, ու ընդունակ լինի դիմագրավելու այս կամ այն մարտահրավերին՝ որ ոլորտն էլ դեռ չի գմփացել, զուտ այն պատճառով որ ոլորտային աղետը դեռ իրենց դուռը չի հասել…»,- նշվում է նրա գրառման մեջ

Ամենաընթերցվածները

Exit mobile version