«Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ հարցաքննվել է 50-ից ավելի քաղաքացի, սեփականատերը՝ ոչ – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ հարցաքննվել է 50-ից ավելի քաղաքացի, սեփականատերը՝ ոչ

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վարույթով հարցաքննվել են 50-ից ավելի քաղաքացի, իսկ կենտրոնի սեփականատերը՝ ոչ։ Այս մասին 24News-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ 

Օգոստոսի 14-ին առեւտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել էր։ 

Այս դեպքի առթիվ նախաձեռնած վարույթով կասկածյալներ, մեղադրյալ չկան։ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանն ասաց, որ քննչական, դատավարական գործողություններ են ընթանում, դեպքի վայրում զննություն է իրականցվում փորձագետների հետ միասին։

«Զննություններն իրականացվում են ամեն օր, գուցե դեռ 2 օր էլ շարունակվեն», – եզրափակեց Թադեւոսյանը։

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու և անձը չպարզված մեկ քաղաքացու դի։ 

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։

Քաղաքականություն

«ՀԱՊԿ-ից դուրս». քննարկում՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում (Տեսանյութ)

Continue Reading

Քաղաքականություն

Հայաստանի ԶՈւ-ի համար սպառազինության ձեռքբերումները Ռուսաստանից երբևէ չեն ընդհատվել. ՀՀ ՊՆ (Տեսանյութ)

Continue Reading

Քաղաքականություն

Տեղային մարտերը չեն բացառվում. Կութից մի քանի հարյուր մետր է հեռու թշնամին (Տեսանյութ)

Continue Reading
Քաղաքականություն13 mins ago

«ՀԱՊԿ-ից դուրս». քննարկում՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում (Տեսանյութ)

Քաղաքականություն28 mins ago

Հայաստանի ԶՈւ-ի համար սպառազինության ձեռքբերումները Ռուսաստանից երբևէ չեն ընդհատվել. ՀՀ ՊՆ (Տեսանյութ)

Քաղաքականություն43 mins ago

Տեղային մարտերը չեն բացառվում. Կութից մի քանի հարյուր մետր է հեռու թշնամին (Տեսանյութ)

Քաղաքականություն58 mins ago

Ադրբեջանը «յուրացրել է» Սիսիանն ու Կապանը օնլայն քարտեզներում. Հայաստանից պաշտոնական բողոք չկա (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Հայաստանը «թեքվում է» դեպի Արևմուտք. Ռուսաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ դիտորդներ կլինեն տարածաշրջանում (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

«Միջանցք» չի լինի, դոլարներ կլինեն. Մոսկվան փորձում է բացել հայ-ադրբեջանական «ճանապարհները» (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը ՀՀ ԱԳ նախարարին հանձնել է արտոնագիրը (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

«Ստի կայսրությունում» հնարավոր «հումանիտար միջանցքը» նեղանում է. «իշխող» մանիպուլյացիաներ (Տեսանյութ)

Արտաքին աշխարհ2 hours ago

Պուտինը ստորագրեց. Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում, Խերսոնում ապրող մարդիկ ՌԴ քաղաքացիներ են (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. Փաշինյանի պատասխանը (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները