Արտաքին աշխարհ
Զելենսկին ասել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայում իր կողմից վերահսկվող տարածքներից:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ մտադիր է քննարկել Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: