Քաղաքականություն

Հայաստանում քանի՞ մարդ է քաջություն ունեցել խոսելու խաղաղությունից. Միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է

Հայաստանում քանի՞ մարդ է քաջություն ունեցել խոսելու խաղաղությունից, բարիդրացիությունից։ Ո՞վ է բարձրաձայնել, որ ԼՂ կարգավորման ձգձգումը բերելու է նորանոր աղետների։ Միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրարշավի նժդեհա-դաշնակա-ռազմահայրենասիրական էյֆորիկ քարոզչությունը ,,քիրվայության ջատագովի,, պիտակ կպցրեց։ Հիմա շատերն են խաղաղասեր երեւակվում, բայց այդ դիսկուրսից գործնական ոչ մի շահ չկա։ Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Եւ քաղաքականություն վերադառնալու կամ քաղաքական բեմելի պատրաստվող ուժը, անհատները պարտավոր են ելք առաջարկել։ Իսկ ինչի՞ ականատես ենք։ Մեկը Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ է մեղադրում, մյուսը՝ որ Արեւմուտքին չի դիմում։ Երրորդը շարունակում է քարոզել ,,ուժն է ծնում իրավունքը,,․․․ Եւ այսպես՝ անվերջ, թող կոպիտ չհնչի՝ դատարկախոսություն։ Իսկ ժամանակն անցնում է։ Եւ շատ հավանական է՝ վաղը չենք կարողանալու պահպանել այն, ինչ այսօր դեռ հնարավոր է։ Որեւէ կարգավորում, լուծում սարսափելի չէ, սարսափելին անորոշությունն է։

Ամենաընթերցվածները

Exit mobile version