Քաղաքականություն

Քաղաքացիները քննադատում են փողով բանակից ազատվելու օրինագիծը

Պաշտպանության նախարարության կողմից այսօր շրջանառության մեջ դրված օրինագիծը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։

Օրինագիծը մասնավորապես առաջարկում է վճարել 24 մլն դրամ պետական բյուջե ու զինծառայություն անցնել ընդամնեը չորս ամիս։

Հայտնի փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը կործանելու վերջին արարը…

Եթե ճիշտ եմ հասկացել ՊՆ-ի կողմից նոր շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի էությունը, պատրաստվում է մի փոփոխություն, որը հնարավորություն կտա 24 մլն. դրամ վճարողներին Հայկական բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ չորսուկես ամիս և ուսումնական փուլն անցնելուց հետո զորացրվել:
Այլ խոսքով` պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր…
Հասել ենք վերջին կայարանին…»։

«Հենակետ»  վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է.

«Ստեղ մնումա միայն  հարցնել. Իսկ բիրիք ազատվելու դեպքում զեղչեր լինելու ե՞ն ։

Ասենք, մարդ կա 4 տղա ունի, և  եթե գլխանց 4-ի  փողը տա, ՊՆ- ի կողմից զեղչեր հնարավոր ե՞ն»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը գրում է.

«Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից:

«Փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018-ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում: Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Շուտով բանկերը կսկսեն մրցել «Ցածր տոկոսադրույքով վարկեր պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար» անվանակարգում»։

Արցախի Հանրապետության քաղաքացի Ալեն Գուլյանը գրում է.

«Ոնց հասկացա, եթե ՊՆ (Պապիկյանի նախարարության) նախագիծն անցնի, միայն չունևորների երեխեքն են երկու տարի` от звонка до звонка ծառայելու..

Աննայի մարդու իրավունքների պաշտպանը բան չու՞նի ասելու..թե՞ էս պահին զինծառայողների, ԱԱԾ և ոստիկանության ծառայողների համար գոյություն ունեցող կրոնական կազմակերպություններին անդամակցելու և կրոնական միավորում ստեղծելու ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԳԵԼՔՆ ա քանդում..»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version