Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը:
Տարօրինակ երկրում ենք ապրում:
Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք երկիրը թալանվել է, բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:
Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության խորհրդանիշը Հոկտեմբերի 27-ն է: Բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:
Բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանի իշխանության խորհրդանիշը Մարտի 1-ն է: Բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:
Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի ապիկար ու անհեռատես քաղաքականությունը երկրին ավեր ու աղետ բերեց: Բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:
Հիմա շատ անկեղծ լինեմ:
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը:
Բանաձևը պարզ է. եթե ուզում ենք իշխանությունից հեռացնել Փաշինյանին, ապա նախ քաղաքականությունից պետք է հեռացվի Քոչարյան- Սարգսյան զույգը:
Այսօրվա հարցազրույցում հենց այս
ճշմարտությունն եմ ասել ու դրա համար էլ արդեն մի քանի ժամ սաշիկ- միշիկները քուն ու դադար չունեն:
Շարունակեք արածել՝ ինչքան ուզում եք…