Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է․
ԻՆքս չեմ լսել, վստահում եմ օգտատիրոջ https://www.facebook.com/mesrop.mkrtchyan.1 բարեխղճությանը։ Ուրեմն, Արմեն Աշոտյանը ,,լայվ,, -ով ասել է․ ,,Մենք հիմա էն իրավիճակում ենք, որ դաժը Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակին պիտի ծափ տանք,,։ Էդ տրամաչափի քաղգործչի, ի վերջո՝ տասը տարի իշխած կուսակցության փոխնախագահ է՝ ,,դաժը,,-ն մի կողմ թողնենք եւ ասենք, որ Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակին պիտի ծափ տային միշտ։ Որովհետեւ Տեր-Պետրոսյանը հասել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ որպես պատերազմած կողմի, ճանաչման։ Տեր-Պետրոսյանը հասել էր նրան, որ Ադրբեջանը Լաչինի շրջանը թողնում էր հայկական վերահսկողության տակ՝ նախկին ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքի հետ։ Տեր-Պետրոսյանը հասել էր նրան, որ Ադրբեջանը պատրաստ էր խաղաղության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ։ Տեր-Պետրոսյանը հասել էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման իրավասությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից վերապահվում էր Բաքու-Ստեփանակերտ-Երեւան ձեւաչափով բանակցություններին։ Դա իրոք արժանի է համազգային ծափահարության։ Դրա տապալումը՝ համազգային նզովքի։