Քաղաքականություն

Եթե լուծվում են այս խնդիրները, Հայաստանը դառնում է մի երկիր, որը կարող է ոչ մի հարց չունենալ աշխարհի որեւէ երկրի հետ

ՀՀ արտաքին քաղաքականությունն ունի 2 գլխավոր հարց` հայ-թուրքական հարաբերություններ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Աշխարհի ոչ մի երկրի հետ մենք որեւէ այլ պրոբլեմ չունենք, բացի այս երկուսից: Եթե հարցեր էլ ծագում են` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եւրամիության, Վրաստանի, Իրանի հետ, ապա՝ այս նույն խնդիրների պատճառով: Այսինքն, եթե լուծվում են այս խնդիրները, Հայաստանը դառնում է մի երկիր, որը կարող է ոչ մի հարց չունենալ աշխարհի որեւէ երկրի հետ: Գուցե դրանով նա կարող է դառնալ աշխարհի ամենաերջանիկ պետությունը: Այս խնդիրներն, այո, աշխարհին շատ են հետաքրքրում։ Աշխարհը, գերտերությունները Հայաստանը դիտարկում են միայն այս տեսանկյունից: Հայաստանը նրանց համար ուրիշ ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում:

Լեւոն Տեր–Պետրոսյան

20 Ապրիլ 2012

Ամենաընթերցվածները

Exit mobile version