Հայոց դավաճանահերոսապատումը․ Վազգեն Մանուկյանից կոստյումն է մնալու – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Հայոց դավաճանահերոսապատումը․ Վազգեն Մանուկյանից կոստյումն է մնալու

Վազգեն Մանուկյանից կոստյումն է մնալու

Այս շաբաթն էլ գլորեցինք: Կամ՝ գլորվեցինք: Դա առաջիկայում կերևա: Բայց հետաքրքիր շաբաթ էր: Էնքան հավես է հետևել, թե ինչպես է հատկապես մեր ընդդիմությունը փոխակերպումների ենթարկվում, ինչպես՝ մարտ գիժ ամսվա եղանակները:

Մենակ մի բանում է այս ընդդիմությունը համոզված, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Մնացածների հերոս կամ դավաճան լինելը օրվա մեջ կարող է մի քանի անգամ փոխվել:

Արմեն Սարգսյանը: Մի պահ Վազգեն Մանուկյանը քիչ էր մնում գնար, ձեռքերը համբուրեր: Երբ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը հետ ուղարկեց: Նույնիսկ Սերժ Սարգսյանին էին գովում, որ Արմեն Սարգսյանին բերեց Հայաստան ու նախագահ դարձրեց: Նախագահի պետականամետ և հայրենիքափրկիչ վարքագծի մասին ով չալարեց, խոսեց: 

Բայց հենց Արմեն Սարգսյանը ինչ-որ ֆինտուֆլուշկեք արեց (զերծ ենք մնում Օնիկ Գասպարյանին ազատելու հետ կապված բոլոր իրավաբանական նյուանսներն ու սահմանադրական դրույթները ներկայացնելուց, մեկ է, մարդ դրանից գլուխ չի հանի, այնքան խուճուճ են, համոզված ենք, նույնիսկ Հրայր Թովմասյանը չի կարող իր գրածները բացատրել), ազգի դավաճան հանեցին: Բաղրամյան պողոտայում խորովածը մի քանի տասնյակ սովյալ ընդդիմադիրների բկին մնաց: Հիշեցրին նրա բրիտանական անցյալն ու ներկան, մի երկու հոգի գրեցին, որ նրան Լևոնն է բերել, հետևաբար, Լևոնի հոգեզավակն է:

Բայց մի պահ եղավ, երբ Արմեն Սարգսյանի հոգեզավակոտ մոմենտները թարգեցին շահարկել, քանի ընդդիմության ներկայացուցիչները հետը հանդիպել էին և նախագահից հերոսական որոշ մտքեր էին լսել: Այս պահի դրությամբ Արմեն Սարգսյանի մոտ հերոս-դավաճան հարաբերակցությունը կազմում է 45%-ը 55%-ի դիմաց:

Լավ չի արդեն նաև Օնիկ Գասպարյանի հերոս-դավաճան հարաբերակցության վիճակը: Հերոսական տոկոսները գնալով հալվում են: Իսկ սկիզբն ինչքան լավ էր: Բաղրամյանի խորովածանոցներում միայն նրա կենացն էին խմում, որոշ ազգանվեր-հայրենափրկիչներ ԳՇ պետին արդեն հայկական Շառլ դը Գոլ էին համարում: Երևան մտնող մի քանի ճանապարհի վրա առավել ֆանատիկները կանգնել էին, որպեսզի ծաղիկներով ու պիցցաներով դիմավորեն Օնիկ Գասպարյանի տանկերը: Վազգեն Մանուկյանն անընդհատ ժամացույցին էր նայում, թե երբ է գեներալը գալու, Նիկոլին բռնի, տանի մի տեղ գյուլլի, որ ինքը վերջապես հագնի վարչապետի կոստյումը: 

Բայց հետո այս ոգևորվածությունը սկսեց խամրել: Տանկերը չկային ու չկային: Ինչքան ուշացան, էնքան ընդդիմությունը սկսեց ինչ-որ բան կասկածել: Քանի որ Դավիթ Շահնազարյանի հոտառությունը սուր է, առաջինն ինքը զգաց, որ Օնիկ Գասպարյանը դավաճանության ուղին է բռնել՝ չձերբակալելով Նիկոլ Փաշինյանին:

Հետո նրան սկսեցին ձայնակցել ընդդիմության ձայնակցողները: Մենք Օնիկ Գասպարյանի տեղը լինենք, նաև ընդդիմության հրաժարականը կպահանջեինք: Բայց քանի որ ընդդիմությունը պաշտոն չէ, կարելի է պահանջել ընդդիմության չքացումն իր աչքից: Թուրքերեն լավ է հնչում այդ բառը, բայց չգրենք, թե չէ մեզ էլ թուրքաջհուդամասոնական գործակալներ կհանեն: 

Ժեխ և տեսարաններ

Շաբաթվա կտրվածքով արտահայտվեցին Հայաստանի երկու նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Եկեք համեմատենք: Այսինքն, ի՞նչը համեմատենք. Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար ռուսերեն՝ ռուսական լսարանի ու Կրեմլի համար ասուլիս էր յանըմ տվել: Երբ ռուսների համապատասխան տեղը մտնելու փորձերի փոխարեն կարող էր ընդամենը մի ստատուս գրել. հարգելի Վ. Պուտին ջան, գիտես, հրով թե սրով, արյամբ թե ԺԵԿ-ի տեղեկանքով, նաղդ պատրաստ եմ վլաստը վերցնել, մանավանդ որ ռազմական հեղաշրջումների փորձ էլ ունեմ: Քո զանգին եմ սպասում: Ամբողջ ասուլիսի իմաստը դա էր: Ռուսների «դաբրոն» էր ուզում: 

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մի երկու տողով գրել է, որ ընկեր ջան, ռազմական հեղաշրջմամբ Հայաստանը որոշել ես Աֆղանստա՞ն, թե՞ Սոմալի դարձնել: Ու դրվատանքի խոսքեր է հասցեագրել Օնիկ Գասպարյանին, որ վերջինս պինդ նյարդեր ունի և տեղի չի տալիս ընդդիմության պահանջներին, ցուցաբերում է զսպվածություն:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր1 year ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները