Քաղաքականություն

Ահա թե ինչու Ղարաբաղյան պատերազմում հաղթանակներից հետո 1994թ. հրադադար հաստատվեց, ոչ թե Ադրբեջանին կապիտուլյացիա թելադրվեց

Ինչո՞ւ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակներից հետո 1994թ. հրադադար հաստատվեց, ոչ թե Ադրբեջանին կապիտուլյացիա թելադրվեց։

Հայաստանը պաշտոնապես պատերազմող կողմ չէր համարվում, հակառակ դեպքում միջազգային հանրության կողմից կճանաչվեր ագրեսոր՝ դրանից բխող շատ վատ, այդ թվում՝ հենց Ղարաբաղը կորցնելու վտանգով։ Հայկական դիվանագիտությունը հասել էր այն բանին, որ Ադրբեջանի դեմ հակամարտող կողմ էր ճանաչվել Լեռնային Ղարաբաղը։

Եթե անգամ արցախյան առաջին պատերազմը լիներ պաշտոնապես հայտարարված պատերազմ, ապա Ադրբեջանին կապիտուլյացիա կարելի էր պարտադրել միայն Բաքուն գրավելուց հետո։ Իսկ իրականությունն այն էր, որ 1994թ. մայիսին հակամարտության երկու կողմերն էլ գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, եւ հայտնի չէր, թե ռազմական գործողությունների շարունակությունը ո՞ւմ հաջողություն կբերեր առաջիկայում։

Զինադադարի պահին հայկական զորքերը աշխարհագրական և պաշտպանական առումով գտնվում էին լավագույն բնագծերում։ Հրադադարը հաստատվել է Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմական ղեկավարության՝ քաղաքական իշխանությանն ուղղված միասնական խնդրանքով։

Փաստագրում

Ամենաընթերցվածները

Exit mobile version