Հասարակություն

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հրազենային վիրավորումով բուժօգնության են տեղափոխվել տատ ու թոռ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Ըստ աղբյուրի, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներն են՝  25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն, իսկ բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version