Հասարակություն

Ոչ թե հարյուր, այլ 105 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութում իմ տղան է՝ իմ Տարոնը. Տարոն Անդրեասյանի հայրը կիսվում է որդու մասին հուշերով

Արդեն քանի օր է հանրային ամենաքննարկվող թեմաներից մեկը ազերիների հրամանին չենթարկված հայ հերոսի արարքն է ու նրա ինքնության բացահայտումը։ Հայտնի է, որ հերոսը Տարոն Անդրեասյանն է, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից, ով երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, սեփական ցանկությամբ կամավորագրվել և մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։

Infoport.am-ին հաջողվել է զրուցել հերոսի հոր՝ Հարություն Անդրեասյանի հետ, ով ցավով, բայց հպարտությամբ կիսվեց որդու մասին հուշերով.

-Ես ոչ թե հարյուր, այլ 105 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութում իմ տղան է՝ իմ Տարոնը։ Տարոնս ինձ հետ խոսեց հոկտմեբերի 26-ի առավոտյան ժամը 8:10 ու ասեց․ «Շրջափակման մեջ եմ պապ ջան, գիտես ես պլեն ընկնող չեմ, ես ինձ կտրաքցնեմ, բայց պլեն չեմ ընկնի»։ Ջղայանացա, ասեցի` խելոք բաներ խոսա այ տղա, ասեց չէ պապ ջան, որ չզանգեմ իմացի, ես ինձ տրաքցրել եմ։ Էդա եղել Տարոնիս վերջին խոսքը։

-Պարոն Անդեասյան, Ձեր որդին ՌԴ-ում էր բնակվու՞մ մինչ պատերազմը։

-Այո, Կրասնադարում էր ապրում, բայց պատերազմի մասին լսելուն պես տոմս առավ թռավ եկավ։ Նույն օրը գնաց զինկոմիսարիատ գրանցվեց որպես կամավոր։ Ամեն օր սպասում էր, որ հեսա կզանգեն կգնա, սիրտը տրաքում էր, որ առաջնագծում չի։ Հոկտեմբերի 21-ին կամ 22-ին արդեն մեկնեց որպես կամավոր, մի երեք-չորս օր է քաշել էդ ամեն ինչը։ Եղել է Կուբաթլույում։ Էդ վերջին օրը, որ խոսեցի ասեցի` տղա ջան մի ձեւ դուրս արի շրջափակումից, ասեց ոնց դուրս գամ պապ ջան, դեմիցս թուրքերի պիկապներն են գնում-գալիս։ Ասեցի` բա հետեւդ ինչ է, ասեց` հետեւս էլ Որոտան գետն է, ասեցի` դե մտի գետը դուրս արի մյուս ափ, ասեց` մտել եմ, բայց վարար ա գետը, չենք կարում անցնենք․․․

Ամենաընթերցվածները

Exit mobile version