Քաղաքականություն

Ռուսաստանը երբեք չի երդվել, որ հավերժ կլինի Հայաստանի հետ․ Վանո Սիրադեղյան 2001թ․

Ռուսաստանը երբեք չի երդվել, որ հավերժ կլինի Հայաստանի հետ, եւ, ուրեմն, երդմնազանց չի լինում՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով։ Անշուշտ, երդումը քաղաքական կատեգորիա չէ, բայց բարոյական տեսակետից էլ Ռուսաստանը ազնիվ է, որովհետեւ այդ միայն Հայաստանն է, որ պատեհ-անպատեհ ու կամավոր հիմունքներով երդվում է հավերժորեն լինել Ռուսաստանի հետ։ ․․․ Իսկ մեծ երկրները չեն կարող յոլա գնալ մեկ դաշնակից ունենալով։ Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ փոքր երկրներին առավել եւս հակացուցված է ապավինել մեն-միակ երկրի բարյացակամությանը, հատկապես, որ այդ ինքնակամ դատապարտվածությունը միշտ հղի է վտանգով, որ սեփական երկրի շահերը կփորձես նույնացնել այդ երկրի շահերի հետ միակողմանիորեն։ Եւ ամեն անգամ, օ, սարսափ, կպարզվի, որ դաշնակիցը մտածում է այլ կերպ։ Որ Ռուսաստանը, օրինակ, Հայաստանի ազգային շահերին զուգահեռ կամ Հայաստանի շահերից զատ, կամ հակառակ դրան՝ իր ազգային շահը ունի։ Ճիշտ է, հայերը համոզված են, որ Ռուսաստանը իր ազգային շահը չի գիտակցում, չնայած այդպես «անգիտակից» քանի հարյուրամյակ գոյատեւում է եւ կարծես թե` ոչինչ։

Վանո Սիրադեղյան

Ամուսնություն հայկական ձեւով

25.01.2001

Ամենաընթերցվածները

Exit mobile version