Քաղաքականություն

Այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, անժխտելի է

Այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, անժխտելի է:

Եթե դիտարկենք 2020-ից հետո Ադրբեջանի քայլերը, հնչող հայտարարությունները և գործողությունները` կհամոզվենք դրանում:

Սա փաստացի ագրեսիվ հարձակում է ու պատերազմ ՀՀ-ի դեմ: Կարևոր է, որ մենք իրերը կոչենք իրենց անուններով: Ադրբեջանը ագրեսոր պետություն է, որը հարձակվել է ՀՀ-ի վրա:

Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական վտանգավոր ու անհավասարակշիռ հայտարարությունը մեծապես վնասեց մեզ: Մեր պետությունը, փաստացի պատերազմի մեջ լինելով, այսօր ներքաշված է ներքաղաքական գզվռտոցի մեջ: Պետության ղեկավարը փոխարենը փորձի իրավիճակը հարթել եւ համախմբմանն ուղղված քայլեր անել, միայն պառակտում է հանրությանը: Սա, իրոք, շատ վտանգավոր է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա անհամարժեք է ստեղծված իրավիճակին և չի կարողանում լուծումներ գտնել՝ ներքաշելով Հայաստանը ավելի բարդ դրության մեջ:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version