Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Հայաստանի իշխանությունը պարտավոր է խոսել հասարակության հետ
Հիմա էլ կարդում եմ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը:
«Այդ հույսն այլևս չկա»,- ասում է Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու հնարավորության մասին հարցին ի պատասխան:
Հայաստանի իշխանության առնվազն երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ԱԳ նախարարը ու ԱԽ քարտուղարը, այսօր ըստ էության բացահայտել են հայ- ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամը:
Արդյո՞ք խորքային ճգնաժամ գոյություն ունի ու ո՞րն է դրա պատճառը, թե՞ գավառական շուստրիությամբ նախապատրաստվում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխություն, մանավանդ՝ հայտնի այցի համատեքստում:
Հայաստանի իշխանությունը պարտավոր է խոսել հասարակության հետ, որովհետև արտաքին քաղաքականության հետևանքների համար հատուցում է ժողովուրդը, հաճախ՝ իր զավակների կյանքերով: