Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքում գրել է․
Հայաստանը 1991-ից ի վեր թույլ է տվել ՄԵԿ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ՝ 1997-1998-ի ռազմական հեղաշրջումը փոխեց Հայաստանի ընթացքը:
Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի, ինչպես նաև Արկադի Ղուկասյանի, Վարդան Օսկանյանի և երկրորդ էշելոնի այլ անպատասխանատու հայրենասերների, ազգային/ապազգային կուսակցությունների, ազգային/ապազգային ինտիլիգենցիայի քաղաքական հանցագործության համար այսօր և 1998-ից իրենց կյանքով վճարում են 18-20-ամյա հայ տղաները: Շուրջ 10 հազար հայ տղաներ:
Նիկոլ Փաշինյանը ևս տեղ ունի վերոնշյալ պարագլուխների շարքում, բայց նրա հանցավորությունն ու մեղքը այլ տեղ է և պակաս չէ վերոնշայլ անձանց՝ Հայաստանի և Արցախի դեմ գործած մեղքից: