««Հին» օդիոզ դեմքերի մխրճվելն ընդդիմության շարժման մեջ, առավելևս՝ հարթակից ելույթ ունենալը, խոչընդոտում է ընդվզողների քանակի աճին»:
«ՉԻ». Մեծ մասամբ կարելի էր համաձայնել գնահատականի հետ, պարզապես մի փոքր նրբություն կա. այն, թե ով է այս սքանչելի մտքի հեղինակը: Չծիծաղեք, հումոր չէ. Վազգեն Մանուկյանի մերձավոր անձանցից մեկը՝ Հարություն Մեսրոբյանը: Մեկը, որը նրա տեղակալն էր Հանրային խորհրդում, իսկ ներկայումս մշտապես նրա կողքին է Բաղրամյան պողոտայում:
Հիմա անհասկանալի է, թե ի՞նչ է ուզում այս մարդը, որն իրեն հռչակել է նաև կառավարման փորձագետ: Եթե դեմ եք հին օդիոզ դեմքերին, ինչո՞ւ եք գնացել և կանգնել Վազգեն Մանուկյանի կողքին: Նրանից ավելի հին ու օդիոզ կերպար ամբողջ քաղաքական դաշտում չկա: Եթե Մեսրոբյանի համոզմունքը և գնահատականը անկեղծ են, ապա առաջինը ի՞նչ պետք է աներ. Բաղրամյան պողոտա հասնելուն պես Վազգեն Մանուկյանի թևից բռներ ու հեռացներ հարթակից:
Իրականում սա ձախողված փորձ է արդարացնելու պատրոնին՝ Մանուկյանին, թե ինչու է նա հերթական անգամ ձախողվում և չի հասնում բաղձալի նպատակին:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։