Շահեն Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է․
Անկախության օրվա առթիվ մի պատմություն հիշեցի:
1999 թ սեպտեմբերի 21-ն էր, Կարապետ Ռուբինյանի հետ հրավիրեցինք ընթրիկի Հայաստանում ճանաչված մի աստղագուշակի: Մանրամասները բաց եմ թողնում, թե ինչ կերանք կամ խմեցինք: Որպես բնական գիտությունների մասնագիտություն ստացած ես ԵՊՀ, Կարոն ԵրՊԻ ավարտած, բնական է, որ նման հիմարություններին մենք չէինք հավատում, բայց համենայն դեպս մենք մի հարց տվեցինք աստղագուշակին, արդյո՞ք ճիշտ ենք ընտրել 1991թ սեպտեմբերի 21-ը որպես անկախության օր: Հա, հիշեցնեմ ընթերցողին, որ այդ ժամանակ մենք պետական պաշտոն չէինք զբաղեցնում եւ ընդդիմություն էինք գործող իշխանությանը: Նա մեզ ասեց, որ ինքը դեռ 1991թ կազմել էր Հայաստանի “գոռոսկոպը”, ըստ այդ գոռոսկոպի Հայաստանին խորը ճգնաժամ է սպասվում մոտակա 50 տարում, արհավիրքների, բնական աղետների, պատերազմների միջոցով: Դե, հիմնական բացատրությունը, որ սեպտեմբերի 21-ը երկրագնդի արևադարձի շրջանն է, լույսը զիջելու է մթին եւ այդ պատճառով անկում է սպասվում: Մնացած բացատրությունները՝ թե Յուպիտերը Մարսը կամ Ուրանը ինչ դիրք են գրավելու Երկրի նկատմամբ էական չէր: Մենք քմծիծաղով վերաբերվեցինք աստղագուշակի “ապացուցողական” հնարքներին:
Հիմա այդ հանդիպումից անցել է 23 տարի, բայց ամեն սեպտեմբերի 21-ին իմ աչքի առաջ է գալիս այդ օրը:
Ինչ կարող եմ ավելացնել, ըստ այդ չարաբաստիկ աստղագուշակի մնացել է 19 տարի, որից հետո մեզ սպասվում է պայծառ ապագա: Հնարավոր է ես դա չտեսնեմ:
Ավարտեմ այս պատմությունը Ջոն Լենոնի հայտնի տաֆտալոգիայով, “Վերջում լավ է լինելու, եթե լավ չլինի, ուրեմն դեռ վերջը չի”: