Քաղաքականություն

Երևանը քաղաքապետ չունի՞

Այսօր քամուց փլուզվել է Սուրմալուի վթարված պատը, որն արդեն երկար ժամնանակ էր ծայրաստիճան վտանգավոր վիճակում թողնված էր բարձիթողի վիճակում և վտանգում էր քաղաքացիների կյանքը։ Փլուզման հետևանքով վիրավորներ կան։ Պատկան մարմինները, պարզվում է, ժամանակ չունեն զբաղվելու քաղաքացիների անվտանգության հարցերով, հավանաբար պարգևավճարները հաշվելով են զբաղված։ Սուրմալուի պայթյունի զոհերն ու վիրավորները նրանց համար դաս չեղան, փոխարենը առիթ հանդիսացավ, որպեսզի քայլական Տիգրան Ավինյանը հայտնվի դեպքի վայրում և հայտարարի, որ ինքը քայլիստների քաղաքապետի թեկնածուն է։

Հիմա էլ նոր վնաս։ ԴԵմիրճյան փողոցի վրա հաստափոր ծառը տապալվել է, դեռ պարզ չէ՝ տուժած մարդիկ կան, թե ոչ։

Այս ամենից կարելի է մեկ եզրակացություն անել, որ Երևանը քաղաքապետ չունի, ընդամենը ինչ-որ մեկին՝ երևանցիներին մինչ այդ բոլորովին անհայտ մի անձնավորության, առանց երևանցիների կարծիքը հաշվի առնելու, նրանց կատարած ընտրության վրա թքած ունենալով՝ քայլիստական ավագանին նստեցրել է քաղաքապետի աթոռին, որպեսզի այն թափուր չմնա, մինչև մեկ այլ քայլիստի՝ Ավինյան ազգանունով, կփորձեն տեղավորել այդ աթոռին՝ ի հեճուկս երևանցիների։

Բայց այս անգամ դժվար թե նրանց հաջողվի երևանցիներից զավթել այդ աթոռը և տարատեսակ քայլիստների տեղավորել այդ պաշտոնին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version