Հույս եմ հայտնում, որ Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրել է.
Այսօր, մարտի 10-ին, Արմնյուզ հեռուստաընկերության իր հեղինակային հաղորդման մեջ, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, կարծում եմ, ոչ դիտավորությամբ, այլ թերևս չիմացության պատճառով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է վերագրել «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» անհեթեթությունը, ինչը ժամանակին հերքվել է ստորև ընթերցողին ներկայացվող իմ պարզաբանման մեջ: Չկասկածելով նրա պարկեշտությանը, հույս եմ հայտնում, որ Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի՝ վերջինիս մոլորության մեջ գցելու համար: