Հարցադրում Գեղամ Մանուկյանին. Պատգամավո՞ր են արդյոք մարդիկ, ովքեր խորհրդարանի շենքից շտապօգնության մեքենայով էին հեռանում
Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում գրել է.
Գեղամ Մանուկյանը հարթակից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, Դաշնակցական նախկին գումարման պատգամավորների կողքից հայտարարում է.Մենք գործ ունենք վախկոտների հետ, և հարցադրում է անում.- Տնտեսական մուտքով խորհրդարան մտած մարդուն ո՞վ կհամարի պատգամավոր: Պատգամավո՞ր են արդյոք մարդիկ, ովքեր գլուխները կախ, գաղտագողի են մտնում խորհրդարան:Ես Գեղամ Մանուկյանին պատասխան չունեմ, միայն փոքրիկ մի հարցադրում.- Պատգամավո՞ր են արդյոք մարդիկ, ովքեր խորհրդարանի շենքից շտապօգնության մեքենայով էին հեռանում, ինքն այդ թվում: