Սոցցանցեր

Երեկոյան 9-ի կողմերը քայլում էի դեպի տուն ԱԺ շենքի մոտով։ Օդում կախված էր ալկոհոլի կայուն բուրմունքը. Բորիս Նավասարդյան

Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքում գրել է.

Երեկոյան 9-ի կողմերը քայլում էի դեպի տուն ԱԺ շենքի մոտով: Իրավապահների քանակը մի քանի անգամ ավել էր, քան հավաքված պիկետ անող քաղաքացիների: Իմ տեսած կոնկրետ գործով զբաղված միակ ոստիկանը, ազատելով սելֆի անելու անհարմարությունից ցուցարարներից մեկին, վերջինիս հեռախոսով նկարում էր իրեն մի խումբ ընկեր/ընկերուհիների շրճապատում: Օդում կախված էր ալկոհոլի կայուն բուրմունքը: Բոլորից ուրախ են չիպավորված փողոցային շները` գիշերվա մենությունը իրենց չի սպառնում… Տարիների ընթացքում շենքեր եւ փողոցներ արգելափակելու հետաքրքիր մշակույթ է ձեւավորվել մեզանում` ծայրահեղ թեժ հռետորաբանություն ցույցերի, երթերի ժամերին եւ համերաշխ, խաղաղ մթնոլորտ դրանց արանքում…

Ամենաընթերցվածները

Exit mobile version