Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը` Աֆրիկյան զեբոր
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կազդարարեք Բաղրամյան պողոտայի տնտեսական զարգացման վառ հեռանկարների մասին. երկու օրում կբացվեն չորս շաուրմայանոց, մեկ պիցցերիա և երկու խինկալիանոց:
Երեքշաբթի օրը Իշխան Սաղաթելյանին կնշանակեք Դեմիրճյան փողոցի կորպուսի հրամանատար, իսկ Աղվան Վարդանյանին՝ թիկունքի պետ:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Գագիկ Ծառուկյանը ոնց որ թե Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, իսկ Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը:
Հինգշաբթի լույս կտեսնի ձեր հեղինակային՝ «Փշալարերից կախվելու ժամանակը» ռազմա-ռոմանտիկ պամֆլետը:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։