Հասարակություն

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից և ատրճանակից արձակված պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում՝ ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, կրակոցներ են հնչել։ 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգու էլ նշված վայրում բժիշկները, նախ, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից և ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած-սպանվածի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են «Լեքսուս», «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են եղել կրակոցի հետքեր։

Ամենաընթերցվածները

Exit mobile version