Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է. Ովքեր են արտաքսվել կուսակցությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբէնճյանին արտաքսել են կուսակցությունից: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ևս 8 կուսակցականներ դատական գործընթացների մեջ են:

Այսօր ամբողջ ֆինանսական և անշարժ գույքը կառավարվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի կողմից, այսինքն՝ այն մարդկանց կողմից, որոնց անօրինական կերպով փորձում են հեռացնել:

Երկփեղկված վիճակ է, բայց իրական ուժը գտնվում է լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի ձեռքում, և ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է, չի կարողանում որևէ բան անել: Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում արտաքսման գործընթացը կուսակցությունից կլինի շարունակական»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version