Սպորտ

Վիկ Դարչինյանը հայ գերիների հարցով դիմել է աշխարհահռչակ սպորտսմեններին

Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.
Հարգելիներս.

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորտսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:

Ձեր ընկեր և բարեկամ,

Աշխարհի իննակի չեմպիոն

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ

Ամենաընթերցվածները

Exit mobile version