Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքում գրել է․
Տեր֊Պետրոսյանը առաջարկում է, որ իշխանություն ֊ ընդդիմություն նստեն մի սեղանին, որ …
֊Տեղեկանան ընթացիկ վիճակի, մեր առջև դրվող պայմանների, արտաքին դերակատարների մոտեցումների մասին, որ խելք֊խելքի տան:
Իր անհանգստությունը, որ գործող իշխանությունները վատ են հասկանում ազդակները, չեն պատկերացնում ռիսկերը, անհիմն չէ:
֊ Անձամբ ինքը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել կայացրած որոշման համար՝ չթողնելով միայն գործող իշխանությունների վրա, որը պատասխանատվության վախից կարող է նոր վտանգներ ստեղծել, ժամանակ ձգել, հետո ասել «դե արդյունքը նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Մի անգամ արդեն դա տեսել ենք:
֊ Ազգային միախմբումը օրհասական պահին, միասին իրավիճակի գնահատում անելը, որոշում կայացնելը, ոչ թե սպասելը, որ մի բան ստորագրի, հետո գոռան «դավաճան, հեռացի, մենք ենք հայրենասեր» բխում է պետության շահից:
Համախմբում պետության ապագայի համար, այլ ոչ ՆՓի շուրջ: Սա պետք է հասկանալ:
Ու հա … հազար անգամ լրջանալու պահն է: