Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանն առաջարկում է իշխանություն-ընդդիմություն անգամ գաղտնի խոսակցություն` միայն թե այս վիճակից դուրս գանք. Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքում գրել է

Էս թեմայով մի պարզ մաթեմատիկա էլ ու գնամ գործերիս։ Կա յոթ գործող անձ։ Երկուսն իշխանության գալու շանս չունեն(Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան)։ Կաթողիկոսին սպանես էլ` վարչապետի հայտ չի ներկայացնի։ Պատմության մեջ եղել են դեպքեր, բայց սա այդ տարբերակը չէ։ Ես էլ լինեի կաթողիկոսի տեղը, առը հա, թե վարչապետի հավակնություն կունենայի։ Բայց արժե լինել կաթողիկոսի տեղը։

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն հայտարարել են, որ իշխանության գալու ցանկություն չունեն։ Չեն հավակնում որեւէ պաշտոնի։ Ռոբերտ Քոչարյանը հավակնում Է։

Տեր-Պետրոսյանն առաջարկում է իշխանություն-ընդդիմություն անգամ գաղտնի խոսակցություն` ցավոտ լուծումներից չխուսափելով, միայն թե այս վիճակից դուրս գանք։

Հիմնական ընդդիմություն համարվում է իշխանության ձգտողը։

Լուծեք առաջադրանքը։

Խոսքն անշուշտ չի վերաբերում սեռամաղձ որձաց, կենսականություն չունեցող աչոնաց, կլիմաքսը չհաղթահարած տիկնանց եւ վերջին անգամ, վիագրա չխմելու պատճառով սիրուհու վրայից ընկած պարոնանց։

Զի ինչպես բարբառում էր մեծն Ֆրեյդը` բոլոր խնդիրները սեռական են։

Ամենաընթերցվածները

Exit mobile version