Կարինե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
Հազարապատիկ լրջանալու ժամանակը…
Իսկ վաղը պատերազմ էր:
…Այսօր մի առիթով ղարաբաղցի ամուսինների հանդիպեցի:
Ամուսինը չէր խոսում, կինը դժվարությամբ էր խոսում:
Նրանք երկու երեխա են ունեցել, հիմա մեկն ունեն. որդուն կորցրել են պատերազմում:
Ասացի՝ կարո՞ղ եմ Ձեզ գրկել:
Շփոթվեց: Գրկեցի:
Մի քանի վայրկյան իրար գրկած մնացինք:
Տան խնդիր ունեն, պետությունը, ԼՂ կառավարությունը փող պիտի հատկացնի բնակարանի համար: Բանկը մարդկանց ընտրած բնակարանը դիտմամբ ցածր է գնահատում՝ շուկայական գները հաշվի չառնելով, որպեսզի մարդիկ ստիպված մեծ տուն գնեն՝ պետության նախատեսած գումարից ավելի բարձր գնով, եւ մնացած գումարը վերցնեն բանկից ու տոկոս վճարեն: Սա էլ մարդկանց խեղճության վրա փող սարքելու բանկի անխղճությունը:
Խոսքի մեջ էլ ասաց՝ չգիտենք, թե Արցախի կառավարությունը որքան պիտի գոյատեւի…
Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերը նման մարդկանց շարքերը չավելացնելու համար են:
Այսքան բան: