Քաղաքականություն

Սովորեք հարգել պետության հիմքերը դրած, հաղթանակ տարած ղեկավարին․ Հասմիկ Խաչատրյան

Հասմիկ Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է

Ողբերգությունն էնա, որ էլի հաշվի չի առնվելու էս մարդու պատրաստակամությունն ու լոգիկան, որից մի բան հստակ պարզա, այսինքն` սենց թե նենց, ամեն ինչ ծայրահեղ վատա, ու քանի որ ամեն մեկս մեր մասով մեղք ունենք սրա մեջ` մեկս շատ, մեկս քիչ, մեկս սեփականի մասին մտածելու, մյուսս պետականության ու ազգի մասին մտածելու արդյունքում, եկեք բոլորս միասին մեզ վրա էդ պատասխանատվությունից մի կտոր վերցնենք ու միասնական որոշում կայացնենք, թե որ ամենաքիչ ցավալի տարբերակն ընտրել` էս խորը աղբահորից դուրս գալու համար։

Որ մտածում ես, իհարկե, բացարձակ վատ ու բարդ բան չի ասում, բայց արի ու տես, որ էլի սելը տեղից չի շարժվելու, ու չտա աստված, որ նորից լինեն զոհեր ու նոր ողբերգություն…արդյունքում էլ չմնա երկիր, որի համար իրար կոկորդ հոշոտեն` կառավարելու համար։

Նախապես խնդրում եմ, չտեսնեմ նախագահի հասցեին որևէ ցինիկ կամ վիրավորական արտահայտություն, սովորեք հարգել պետության հիմքերը դրած, հաղթանակ տարած ղեկավարին։ Եթե կլինեն մեղադրանքներ, օդի մեջ չգրեք, փաստերով բացառապես, քանի որ պետքա սկսենք, ի վերջո, պատասխան տալ մեր իսկ բերանից դուրս եկած խոսքերի համար։

Ամենաընթերցվածները

Exit mobile version