Արշավիր Ղուկասյանը ֆեյսբուքում գրել է․
Նախագահը շատ լավ էլ գիտի, որ տհասների, անուղեղների, լափամանից օգտվողների ափեղ ցփեղ բերանները բացվելու է: Բայց դա իրեն քիչ է հուզում, քանի որ երկիր ենք կորցնում ու ինքը պատրաստ է նույնիսկ անձնական զոհողությունների, ավելի վատ լուծումներից երկիրը հեռու պահելու համար:
Նեղմիտ մեկը պիտի որ այսքանից հետո մտածեր, բա ինձ պե՞տք է, այդքան տարի զգուշացրեցի, բանի տեղ չդրեցին հերիք չի, ինձ էլ հազար ձևի անվանարկեցին:
Բայց ինքը հանուն Հայաստանի պատրաստ է զոհողության:
Այդպիսին է ՆԱԽԱԳԱՀԸ: Ցավոք պատմության մեջ եզակի են եղել Հայաստանի նման ղեկավարները: Կարող է նույնիսկ մեկ ձեռքի մատները բավարար լինեն նրանց թվարկելու համար: