Քաղաքականություն

Հարցազրույցը նայեցի։ Կատաղած գրառումներ էի կարդում, հասկանում էի, որ մռայլ բաներ է ասել, բայց հարցազրույցն ինձ հակառակի պես հուսադրեց․ Արփի Ոսկանյան

Արփի Ոսկանյանը ֆեյսբուքում գրել է

Երբ ես ինձ շատ վատ եմ զգում, էն որ արդեն դիմանալու չի, մի դեղամիջոց ունեմ․ պատկերացնում եմ, թե ինչքան սարսափելի ա զգում իրան Նիկոլը, ու էդ ֆոնին հասկանում եմ, որ իմ տառապանքը ստից բան ա։ Հետո պատկերացնում եմ՝ ինչ են զգում Սերժը, Քոչարյանը՝ առանձին-առանձին։ Եվ վերջում՝ որ պատկերացնում եմ՝ ինչ ա զգում Լեւոնը, զգում եմ, որ արդեն էդքան էլ վատ չեմ․ մարդկանց ամբողջ կյանքի գործը, էն, ինչի համար դրել են իրենց կյանքը, սենց վախճան ունենա․․․ Վանոն չդիմացավ․․․ Շատերը ուղղակի կորցրին ադեկտվատությունը․․․ Ահավոր ողբերգական կերպարներ են մեր նախկին նախագահներն ու ներկայիս վարչապետը։ Եվ էլի մի շարք գործիչներ․․․ Բոլորը, որ ստեղծել են Հայաստանի երրորդ հանրապետությունն ու/կամ փորձել են այն զարգացնել։

Հարցազրույցը նայեցի։ Կատաղած գրառումներ էի կարդում, հասկանում էի, որ մռայլ բաներ է ասել, բայց հարցազրույցն ինձ հակառակի պես հուսադրեց։ Ոնց որ ընկերաբար ասեր՝ երեխեք, մեզնից անհամեմատ հզոր պետություններ են ավելի վատ վիճակում եղել, բայց ոտի են կանգնել։ Հակառակ իր սովորության՝ բավականին լավատեսական ու հուսադրող էր։

Պարտությունը սարսափելի ա, բայց ավելի սարսափելի ա երբեք պարտությունից չաճելը, դուրս չգալը, չամոքվելը, ոտի չկանգնելը, մեջքը չուղղելը։ Որովհետեւ դա արդեն պարտություն չի, դա մահն ա։ Եվ էս մահաբեր ընթացքը պիտի կասեցնենք բոլորս։ Սա մի վարչապետի, երեք նախագահի ու մի կաթողիկոսի գործ չի։ Սա մի ամբողջական ազգի գործ ա։ Էսօր հիշել էի Օֆելյա Համբարձումյանի գերեզմանի էպիտաֆիան՝ Կոմիտաս երգող ազգը չի կարող մեռնել (ներողություն, եթե ճշգրիտ չեմ հիշում)։ Եվ եթե չի կարող մեռնել, ուրեմն ապրելը այլընտրանք չունի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version