Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է․
Տեր-Պետրոսյանը էապես ավելի Մեծ քայլ արեց, քան համախմբության և պատասխանատվությունը կիսելու կոչն էր:
Սա նաև աշխարհին և աշխարհի կոնկրետ պետություններին ուղղված մեսիջներ էին: Ամեն մեկին՝ տարբեր՝ ուղղված հենց միայն այդ պետությանը, մյուս կողմից՝ պետությունների տարբեր խմբերին:
Իհարկե, առաջին հասցեատերը մենք ենք՝ քաղաքացիներս, մեր բոլոր կուսակցությունները, բոլոր խավերը, խմբերը, հոսանքները:
Այս ելույթը կիջեցնի լարվածությունը թե՜ դրսում, թե՜ ներսում:
Այս ելույթը, անկախ գործընթացի շարունակությունից, արդեն ամրապնդեց Հայաստանի բանակցային դիրքը:
Հանուն Հայաստանի: