Արտաքին աշխարհ
Մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիները կարող են ապաստանի համար դիմել ԱՄՆ-ին
Ռուսաստանի քաղաքացիները, որոնք թաքնվում են մոբիլիզացիայից, կարող են ապաստան հայցել ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պյերը։
«Անկախ ազգությունից՝ նրանք կարող են դիմել ապաստան ստանալու համար, և յուրաքանչյուր դիմում կքննարկվի անհատական հիմունքներով»,-ասել է Ժան Պիերը:
«ԱՄՆ իշխանությունները ողջունում են բոլոր նրանց, ովքեր ապաստան են փնտրում»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ մոբիլիզացիայից փախչող ռուսաստանցիներին չի տրամադրվի ինչ-որ հատուկ կարգ կամ գերակա պայմաններ։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: