ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել է. «Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։
Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ»։
«ՉԻ». ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ գրել է. «Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։ Շնորհակալություն ՌԴ դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իմ լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին (կներես Արա ջան, չէի կարող չասել) և մի քիչ էլ ինձ»։
Ռուս օղորմածիկ երգիծաբան Միխայիլ Զոշչենկոն իր համերգներում պարտադիր մեջբերումներ էր անում բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներից, մտքերից: Որևէ բան չէր մեկնաբանում, ուղղակի մեջբերում էր, բայց ամբողջ դահլիճը ծիծաղից թնդում էր:
Հիմա սա տեղով անեկդոտ է: Մեկնաբանելու բան էլ չկա: Ոնց որ ժամանակին մի կես միլիոն մարդ իրեն Շուշին ազատագրած էր համարում, հիմա էլ Մարալ Նաջարյանին գերությունից ազատողների շքերթ է սկսվելու:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։