Կարինե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
Ի՞նչ է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շատ պարզ բան. կորցրել ենք (պատճառները մի կողմ թողնենք հիմա) մեր հայրենիքի ու ժողովրդի մի մասը, եկեք փորձենք պահպանել մյուս մասը:
Սա մի՞թե այդքան անհասկանալի է:
Բայց չէ, ովքեր ուզում են կործանել նաեւ մյուս մասը՝ ցույց տալու համար, թե առաջին նախագահից հայրենասեր են, հակառակն են պնդում:
Ի՞նչ են ասում նրանք. եկեք ռիսկի դիմենք, փորձենք հետ վերցնել կորցրածը, եթե չէ՝ կործանվելը կա ու կա: Բայց էս զառանցանքի հեղինակները, հարցն էլ դա է, որ երկրի ու ժողովրդի կործանվելու դեպքում հասցնելու են ճողոպրել, ու թշնամու պայթյունների բեկորները իրենց մազն անգամ չեն վնասելու: