Արտաքին աշխարհ
Ռուսաստանցիների համար փակ է Վրաստան տանող ճանապարհը
Վրաստանին սահմանակից Հյուսիսային Օսիայի (Ռուսաստանի տարածքում է) իշխանություններն արգելել են Ռուսաստանի այլ շրջաններից քաղաքացիների մուտքը հանրապետություն՝ զգոնության բարձրացված ռեժիմի շրջանակներում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, փոխանցում է Aliq.ge-ն։
«Պատրաստվածության ռեժիմի բարձրացումը ժամանակավոր հարկադիր միջոց է: Վերին Լարսի անցակետում կան բազմաթիվ տարանցիկ մեքենաներ և մի քանի կիլոմետրանոց հերթեր: Միայն վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 հազար ՌԴ քաղաքացիներ մուտք են գործել Վրաստան», — ասել է Մենյայլոն։
Նրա խոսքով, անցակետում արդեն կազմակերպվել են օպերատիվ խմբեր, որոնք ըստ զորահավաքային ցուցակների քաղաքացիներին բաժանում են զորակոչային զորամասեր։
Համաձայն կարգադրության՝ տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվում Վրաստանի և Հյուսիսային Օսիայի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի քաղաքացիների վրա, ովքեր մեկնում են տարածաշրջանի հանգստյան տներ, պանսիոնատներ և զբոսաշրջային կենտրոններ և ունեն անձը հաստատող փաստաթղթեր։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: