Քաղաքականություն

Վերջում կմնան վրաններում գրանցված հաստիքային ցուցարարները 4rd.am

Հայրենիքի փրկության շարժումը ըստ էության մերժել է Արմեն Սարգսյանի խորհրդակցություն անցկացնելու հրավերը: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կմասնակցեն միայն իրենց օրակարգով: Այն է՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«ՉԻ». 2018 թվականին, երբ փողոցներում հավաքվում էին տասնյակ հազարավոր ցուցարարներ, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը առանց նախապայմանների ու նախնական օրակարգի գնաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Հիմա 1000-ից 5000 մարդ է հավաքվում, բայց Վազգեն Մանուկյանը և մյուսները նախապայմաններ են առաջադրում: Սա լավագույն ցուցիչն է, որ այդ ուժերը մտահոգված չեն ստեղծված իրավիճակով և մտադրություն չունեն լուծելու ներքաղաքական ճգնաժամը:

Ընդդիմության առաջնորդները թերևս չեն կարողանում հասկանալ, որ որքան ավելացնում են ռադիկալ հռետորաբանության գրադուսը և որքան ավելի կտրուկ քայլեր անելու պատրաստակամություն են հայտնում, այնքան պակասում է իրենց աջակիցների թիվը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version