Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը Նիկոլի «դաբրոն» ունի 4rd.am

Այն բանից հետո, երբ երեկ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ խորհրդարանի դեմ հարձակման նոր արշավ սկսվեց, փակվեց նաև Դեմիրճյան փողոցը, բախումներ եղան ոստիկանության հետ, համացանցում շատերը նորից այդ հարցն էին տալիս. ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը վերացնելու խոստացած թավիշը, երբ է ցրելու այդ զանգվածին Բաղրամյան պողոտայից, ճանապարհները բացելու: Շատ-շատերն են դժգոհում, որ այս պիկետների պատճառով քաղաքային երթևեկությունը կաթվածահար է եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ցրում, որովհետև չի կարող: Մի շատ կարևոր պատճառ կա, որը հիմա նորից իրեն հիշեցնում ենք. ինքը Վազգեն Մանուկյանից ներողություն է խնդրել 1996-ի համար: 2019-ի մարտի 1-ին Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց՝ նշելով. «Վազգեն Մանուկյանը ՀՀ-ում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ է»: 

Ու մենք այն ժամանակ զգուշացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շատ է փոշմանելու իր այս խոսքերի համար: Որովհետև ինքը լեգիտիմացրեց խորհրդարան գրավելու, խորհրդարանի ղեկավարներին ծեծելու, ջարդելու գործողությունները: Ու հիմա տեսնում եք, թե Վազգեն Մանուկյանն ինչ է անում: Նույնը, ինչ 1996-ին: Ու եթե 96-ի բռնությունների համար նա ոչ միայն չի դատապարտվում, այլև մի բան էլ նրանից ներողություն են խնդրում, նշանակում է, որ այսօր Վազգեն Մանուկյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը զավթելու, երկրի ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու կամ ջարդելու կոչերի, գործողությունների բարաթը Նիկոլ Փաշինյանն է տվել: Դրա համար էլ չի կարողանում ձայն հանել: 

Մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի՝ Վազգեն Մանուկյանից ներողություն խնդրելու համար, մինչև Բաբկեն Արարքցյանից ու Արա Սահակյանից ներողություն չխնդրի, այս վիճակը մնալու է անփոփոխ: 

Ամենաապշեցուցիչն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե  Վազգեն Մանուկյանն ինչի է ընդունակ: Նույնիսկ գիտի, որ այն քայլերը, որ հիմա իրականացնում է ազգափրկիչը, դրանք բոլորը Վազգեն Մանուկյանի «Mein Kampf»- «Իմ պայքարը» վերնագրով ձեռագիր գրության մեջ հատ-հատ նշված են: Այն գրության, որը առգրավվել էր 1996թ․ սեպտեմբերի 27-ին, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության խուզարկության ժամանակ։ Ու որը Նիկոլ Փաշինյանը տպագրել էր իր «Հայկական ժամանակում», ու որի համար Վազգեն Մանուկյանը նրան դատի էր տվել: 

Հիմա մենք որոշ հատվածներ նորից ներկայացնենք, թե 1996-ին Վազգեն Մանուկյանն իր «Մայն Կամպֆում» ինչ պլաններ, ինչ ծրագրեր է մտահղացել՝ իշխանությունը զավթելու նպատակով: Կարդացեք ու համոզվեք. այն, ինչ չստացվեց 1996-ին, հիմա է փորձում անել:

«Ունենալ մեկին, որը պետք է օժտված լինի զարմանալի պետական, իրավագիտական ընդունակություններով: Ունենա խելացի ու ջանադիր աստիճանավորի հատկություններ, մարդկային հոգեբանության գիտնականի հատկանիշներ, մարդ, որը կարողանա գտնել յուրաքանչյուր երևույթի ու դրված խնդրի լուծման բանալին, կարողանա պարզել ամենածածուկ, ամենամութ մարդու բոլոր խորագաղտնիքները, որը իր ձեռքում կուտակի բավականին օգտակար նյութեր՝ տեղեկանք ամեն մեկի մասին, ով էլ որ հանդիպի նրա ճանապարհին: Այդ մարդը պետք է լինի ԱԺՄ-ի և հատկապես Վազգեն Մանուկյանի խորհրդատուն` անկեղծորեն ծառայելով այդ կազմակերպությանն ու արդարության գաղափարին: Նա պետք է կարողանա ճարպկորեն ձեռք գցել ուրիշների գաղտնագրերն ու նամակները, ունենա նրանց գաղտնի մտադրությունները կռահելու և իմանալու, փակ դռների ետևն թափանցելու ընդունակություն և այդ բոլորի հետ միասին՝ անձնական նվիրվածություն: Նման մարդը ունենալու է իր գործակալները, որոնք կարողանան թափանցել ամենուր և ի մի հավաքել այն ամենը, ինչը անհրաժեշտ է: Գործակալներ ունենալ առաջին հերթին հենց՝ Լ.-ի (Լևոնի), Բ.-ի (Բաբկենի), Հ.Բ.-ի (Հրանտ Բագրատյանի), Վ.Ս.-ի (Վազգեն Սարգսյանի), Ս.Ս.-ի (Սերժ Սարգսյանի), Վ. Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) և այլոց մոտ: Նրա աչքից չպիտի վրիպի ոչ մի դավադրություն, ոչ մի գաղտնի հանդիպում (բանակցություն)` սկսած պետական մեծ ու միջին պաշտոնյաներից մինչև ամենաշարքային պաշտոնյա և շուկայական մանր ու մեծ շեֆերի սարքած անկարգություններ: Մի խոսքով՝ աչքեր ու ականջներ՝ ամենուր:  Նա պետք է վարձատրվի»:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version